Լավրովը, Պեսկովն ու Ժիրինովսկին գնացել են Արա Աբրահամյանի ծնունդին

  • Քաղաքականություն - 17 Ապրիլի 2017, 11:55
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր 60-ամյակը տոնել է Մոսկվայի միլիոնատերերի սիրելի վայրերից մեկում՝ Սաֆիսա ռեստորանում, տեղեկացնում է Rusarminfo-ն:

Միջոցառմանը ներկա են եղել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աբրահամյանին շնորհավորական բացիկ է ուղարկել:

Աբրահամյանի հոբելյանի առթիվ երգել են Ֆիլիպ Կիրկորովն ու Նիկոլայ Բասկովը:

Պեսկովն Աբրահամյանին մաղթել է վերջապես ռուսերեն սովորել, իսկ Ժիրինովսկին՝ որ բոլոր երկրները ճանաչեն Արցախը, և հայերը վերադարձնեն Արարատը: 

Ամենաընթերցվածը