«Ռազմավարական համբերության շրջանը» ավարտվել է. ԱՄՆ փոխնախագահը՝ Հյուսիսային Կորեայի մասին

  • Քաղաքականություն - 17 Ապրիլի 2017, 11:24
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն այցելել է Հյուսիսային և Հարավային Կորեայի սահմանային ապառազմականացված գոտի, հայտնում է Ռոյթերը: Փենսի ասիական շրջագայությունը, որն ընդգրկում է 4 երկիր, նպատակ ունի ցույց տալու, որ Թրամփի վարչակազմը մեջքով չի շրջվում իր դաշնակիցներին:

Փենսն ապառազմականացված գոտի է այցելել Հյուսիսային Կորեայում հրթիռի անհաջող արձակման հաջորդ օրը և հայտարարել է, որ Փհենյանի հետ հարաբերություններում «ռազմավարական համբերության շրջանը» ավարտվել է: 

Ամենաընթերցվածը