Գերմանացի քաղաքական գործիչները պահանջում են դադարեցնել ԵՄ անդամության շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ

  • Քաղաքականություն - 17 Ապրիլի 2017, 11:01
Թուրքիայում սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո Գերմանիայի առաջատար կուսակցությունների ղեկավարները պահանջել են դադարեցնել Անկարայի հետ բանակցությունները Եվրամիությանն անդամակցելու հարցով, հայտնում է Դոյչե Վելլեն: Քրիստոնեա-սոցիալական միության նախագահ Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ Եվրամիությանը Թուրքիայի լիարժեք անդամակցությունն այլևս չի կարող բանակցությունների նպատակ լինել:

Վեբերը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարը գնահատել է որպես ինքնախաբեություն: Քրիստոնեա-դեմոկրատական միության փոխնախագահ Յուլյա Կլյոկները հայտարարել է, որ Թուրքիայի համար Եվրամիության դուռը վերջնականապես փակվել է:

Թուրքիայի Ձախ կուսակցության առաջնորդ Սառա Վագենկնեխտը և կանաչների նախագահ Ջեմ Օզդեմիրն էլ պահանջել են վերանայել Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունը: 

Ամենաընթերցվածը