Թուրքիայի հանրաքվե. Էրդողանը հաղթեց

  • Քաղաքականություն - 16 Ապրիլի 2017, 23:47
Թուրքիայում ավարտվել է սահմանադրական հանրաքվեի քվեների հաշվարկը: Թուրքիայի գերագույն ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է քվեարկել մասնակիցների 51.2%-ը կամ 24 միլիոն 326 հազար քաղաքացի, դեմ՝ 48.8%-ը կամ 23 միլիոն 187 հազար քաղաքացի:

Թուրքիայի իշխանություններն արդեն սկսել են տոնել հաղթանակը, իսկ ընդդիմությունը հայտարարել է, որ վերահաշվարկ է պահանջում: 

Տեղեկացնենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո Թուրքիան դառնում է նախագահական կառավարման համակարգով երկիր, իսկ երկրի նախագահի լիազորություններն ընդլայնվում են: 

Ամենաընթերցվածը