Պեկինը նախազգուշացրել Է, որ Կորեական թերակղզում պատերազմը կարող Է սկսվել ցանկացած պահի

  • Քաղաքականություն - 14 Ապրիլի 2017, 18:11
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտնել Է, որ Հյուսիսային Կորեայի շուրջ հակամարտությունը կարող Է սկսվել ցանկացած պահի: Նրա խոսքը փոխանցել Է The South China Morning Post-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջին ժամանակներս վեճերը սաստկացել են: Այն տպավորությունն Է ստեղծվում, որ հակամարտությունը կարող Է ծավալվել ցանկացած պահի: Եթե պատերազմ լինի, տանուլ կտան բոլորը. այդ դեպքում հաղթողներ չեն կարող լինել»,-ասել Է ՉԺՀ-ի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ նա, ով կսկսի հակամարտությունը, պետք Է պատմական պատասխանատվություն ստանձնի եւ պատրաստ լինի համապատասխան գին վճարել:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի փոխնախարար Հան Սոն Ռյոլը «Ասոշիեյթեդ պրես» գործակալությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի վրա Է բարդել պատասխանատվությունը Կորեական թերակղզում իրադրության սրվելու համար եւ հայտարարել Է, որ ԿԺԴՀ-ն  պատրաստ Է «կանխիչ հարված» հասցնել տարածաշրջանում տեղաբաշխված ամերիկյան ուժերին:

Հան Սոն Ռյոլն ասել Է, որ Կորեայում ստեղծված իրադրության համար առաջին հերթին պատասխանատու Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Իր «ագրեսիվ թվիթներով» Թրամփը «տհաճություններ Է ստեղծում», նշել Է նա: 

«Թրամփը մշտապես սադրանքներ Է հրահրում իր ագրեսիվ հայտարարություններով… Ուստի խնդիրներն ստեղծում են հենց Թրամփն ու ԱՄՆ-ը, այլ ոչ թե ԿԺԴՀ-ն»,- հայտարարել Է դիվանագետը:  

«Եթե ԱՄՆ-ը խելացնոր զորաշարժեր սկսի , ԿԺԴՀ-ն կպատասխանի կանխիչ հարվածով… մեր տրամադրության տակ արդեն կա զսպման հզոր միջուկային գործիք, եւ մենք, իհարկե, ձեռքներս ծալած չենք նստի ու սպասի ԱՄՆ-ի կանխիչ հարվածին»,- հավելել Է դիվանագետը:

Ավելի վաղ NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկյան հետախուզական միության մի քանի բարձրաստիճան ներկայացուցիչների, հայտնել Է, որ ԱՄՆ-ը պատրաստ Է կանխիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեայի ռազմական օբյեկտներին, եթե հասկանալի դառնա, որ Փենյանը պատրաստվում Է կատարել միջուկային զենքի հերթական փորձարկումը: 

Նրանց տեղեկատվությամբ՝ ԿԺԴՀ-ում կարող են հերթական փորձարկումն իրականացնել արդեն առաջիկա հանգստյան օրերին, ինչը կանխելու համար Հյուսիսային Կորեայի միջուկային զինափորձարանից 500 կիլոմետր հեռավորության վրա ԱՄՆ-ը տեղաբախշխել Է երկու Էսկադրային ականակիրներ՝ հանդերձված Tomahawk թեւավոր հրթիռներով: Բացի դրանից, անհրաժեշության դեպքում հարվածին կմիանան ծանր ռմբակոծիչներ, որոնք տեղաբաշխված են Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում: 

Հեռուստաալիքը ճշտում Է, որ ԱՄՆ-ի հարվածը կարող Է ներառել ոչ միայն կենտրոնացված գնդակոծություն, այլեւ կիբեռգրոհներ եւ հատուկ գործողություններ «ցամաքում»:

Ամենաընթերցվածը