Ինձ նայի՛ր, աչքերդ մի՛ փախցրու. ռուս դիվանագետի բառապաշարը՝ լայն քննարկման թեմա

  • Քաղաքականություն - 14 Ապրիլի 2017, 11:34
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Վլադիմիր Սաֆրոնկովի ելույթն Անվտանգության խորհրդի նիստում լայն քննարկման թեմա է դարձել միջազգային լրատվամիջոցներում և վիրուսային տարածում է ստացել համացանցում:

Սիրիայի հարցով քննարկման ժամանակ Սաֆրոնկովն իր ելույթի ժամանակ դիմել է Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Մեթյու Ռայկրոֆտին՝ կոպիտ տոնով ասելով. «Ինձ նայիր, աչքերդ մի փախցրու, ինչու՞ ես աչքերդ փախցնում»:

Շատերը Սաֆրոնկովին մեղադրել են դիվանագիտական էթիկան չպահպանելու համար, իսկ Ռուսաստանում դիվանագետին աջակցել են՝ նշելով, որ նա պաշտպանում է իր երկրի շահերը: Ոմանք Սաֆրոնկովի պահվածքը նմանեցրել են ցածր կրթական ու սոցիալական կարգավիճակ ունեցող ու ագրեսիվ տրամադրված մարդու պահվածքին, որը ռուսական ժարգոնային լեզվում հայտնի է «գոպնիկ» տերմինով:

Դիվանագետը պահվածքն օգտատերերին հիշեցրել է նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի «дебилы бл*» արտահայտությունը Սաուդյան Արաբիայում մամուլի ասուլիսի ժամանակ, իսկ ոմանց էլ՝ ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշչովի ելույթը ՄԱԿ-ում, ով սպառնացել էր «ցույց տալ Կուզկայի մորը»: 


Ամենաընթերցվածը