Լուկաշենկո. Հայաստանից ժամանած ինքնաթիռում ռադիոակտիվ նյութեր են հայտնաբերվել

  • Քաղաքականություն - 20 Մարտի 2017, 18:35
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ երկրի ներսում իրավիճակը լարելու փորձեր են կատարվում: Այս մասին նա հայտարարել է Բելառուսի և Ռուսաստանի զինված ուժերի համատեղ զորավարժությունների կազմակերպման հարցով քննարկման ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ գործակալությունը:

Լուկաշենկոն նշել է, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի ներկայության ամրապնդումն իրենց ավելի քիչ է անհանգստացնում, քան Բելառուսի ներսում իրավիճակը լարելու փորձերը: Նա ասել է, որ նկատի ունի «հինգերորդ շարասյանը», որը, ըստ Լուկաշենկոյի, ֆինանսավորում է նաև արևմտյան հիմնադրամների ու հատուկ ծառայությունների կողմից:

Բելառուսի նախագահը պատմել է վերջին շրջանում երկրի տարածք զենք ու այլ վտանգավոր նյութեր ու առարկաներ բերելու փորձերի մասին, որոնք կանխվել են սահմանին: Նա որպես օրինակ բերել է այսօր բելառուս-ուկրաինական սահմանին զինված միջադեպը, արևմտյան ուղղությամբ նռնակների հետ կապված միջադեպը, ինչպես նաև Հայաստանից Բելառուսով եվրոպական երկրներից մեկը թռչող ինքնաթիռում ռադիոակտիվ նյութերի հայտնաբերումը:

Լուկաշենկոն նշել է, որ այս ամենը վկայում է, որ չպետք է թուլացնել զգոնությունը և երկրում իրավիճակն ապակայունացնելու առիթ տալ:

Ամենաընթերցվածը