Մեծ Բրիտանիան Brexit-ը կգործարկի մարտի 29-ին

  • Քաղաքականություն - 20 Մարտի 2017, 16:42
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու ընթացակարգը կգործարկի մարտի 29-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 20-ին հայտնել է The Guardian թերթը՝ վկայակոչելով ԵՄ-ում Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչ Թիմոթի Բարոուի արած հայտարարությունը:

Առաջին քայլը կդառնա Brexit-ի մեկնարկի վերաբերյալ ԵՄ-ին ծանուցելը:

Ավելի վաղ Միացյալ Թագավորության կառավարությունում հայտարարում էին, որ ընթացակարգը կգործարկվի մարտի վերջից ոչ շուտ:

Մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը հաստատել էր առանց ուղղումների Brexit-ի գործընթացը գործարկելու փաստաթուղթը: Մարտի 16-ին Brexit-ին վերաբերող օրենսդրությանը պաշտոնապես հավանություն էր տվել Եղիսաբեթ Երկրորդ թագուհին:

2016 թվականի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում հանրաքվե է անցկվացվել Եվրամիության կազմից երկրի դուրս գալու շուրջ: Պաշտոնական տվյալներով՝ հանրահարցման մասնակիցների 51,9 տոկոսը հանդես է եկել Brexit-ի օգտին, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Լուսանկարը` AFP

Ամենաընթերցվածը