Ուկրաինան ամբողջությամբ կորցրել է ազդեցությունը Դոնբասի վրա. Պորոշենկո

  • Քաղաքականություն - 20 Մարտի 2017, 16:31
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ արմատականների կողմից Դոնբասի շրջափակման հետևանքով Կիևը կորցրել է վերահսկողությունն այդ տարածքի վրա: Այս մասին նա հայտարարել է Կիևում Անվտանգության ռեգիոնալ խորհրդի նիստի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Շրջափակման հետևանքով Ուկրաինան կորցրել է այդ տարածքի վրա ազդեցության վերջին ոլորտը»,- ասել է Պորոշենկոն՝ ավելացնելով, որ հարված է հասցվել նաև երկրի էներգետիկ ոլորտին, մետալուրգիային, բյուջեին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում արմատական տրամադրված մի շարք խմբեր արգելափակել են Դոնբասի հետ երկաթուղային հողարդակցությունը, որի հետևանքով Ուկրաինան դադարել է ածուխ ստանալ երկրի արևելյան շրջաններից: 

Ամենաընթերցվածը