Թուրքիան առավել քան երբևէ հեռու է ԵՄ-ին անդամակցությունից. Գերմանիայի արտգործնախարար

  • Քաղաքականություն - 20 Մարտի 2017, 12:43

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ ներկայում Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է Եվրամիությանն անդամակցությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Գաբրիելն ասել է գերմանական Der Spiegel պարբերականի հետ զրույցում:

«Այսօր Թուրքիան ավելի քան երբևէ հեռու է Եվրամիության անդամ դառնալուց», հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարը: Նա հայտնել է, որ մշտապես կասկածներ է ունեցել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում, սակայն այդ հարցում փոքրամասնություն է կազմել Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներսում:

Ամենաընթերցվածը