Չինաստանը 200 հազարով կկրճատի զինծառայողների թվաքանակը

  • Քաղաքականություն - 20 Մարտի 2017, 10:49
Չինաստանը բանակի թվաքանակը կպակասեցնի 200 հազարով, գրում է South China Morning Post-ը, որին հղում է անում ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հայտարարել է, որ մինչև 2017 թվականի ավարտը զինված ուժերի ոչ մարտական անձնակազմից կրճատվելու է 300 հազար մարդ:

Կրճատվող անձնակազմի մի մասը՝ 20-ից 100 հազար մարդ, ծառայությունը կշարունակի ծովային հետևակում, որը պաշտպանում է երկրի շահերի համար կենսական նշանակություն ունեցող ծովային հաղորդակցությունները:

Ներկայում չինական բանակն ունի մոտ 2 միլիոն զինծառայող: 

Ամենաընթերցվածը