Հարձակում Փարիզի օդանավակայանում. հարձակվողը սպանված է

  • Քաղաքականություն - 18 Մարտի 2017, 15:41
Փարիզի Օռլի օդանավակայանում զինվորականները սպանել են մի տղամարդու, որը հարձակվել է իրենցից մեկի վրա եւ փորձել խլել զենքը: Ռոյթերզը հայտնում է, որ հարձակվող տղամարդը եղել է արմատական մահմեդական, որը ավելի վաղ ոստիկանների վրա է կրակել նաեւ Փարիզի հյուսիսային արվարձաններից մեկում, երբ փորձել են ստուգել նրա փաստաթղթերը: Հետո նույն տղամարդը հարձակվել է Օռլի օդանավակայանում զինվորական պարեկություն իրականացնողների վրա եւ փորձել խլել նրանցից մեկի զենքը: Տղամարդուն գնդակահարել են, նա մահացել է: Ֆրանսիյի ՆԳՆ-ն հայտնել է, որ տղամարդու մարմնի վրա պայթուցիկ չի հայտնաբվերվել: Իրավապահների աղբյուրը հայտնել է նաեւ, որ տղամարդը ավելի վաղ եղել է հետախուզության եւ արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, իր արմատական տրամադրությունների համար:

Ամենաընթերցվածը