Թրամփն ու Մերկելն առաջին անգամ հանդիպել են

  • Քաղաքականություն - 18 Մարտի 2017, 08:43
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Հանդիպումը կայացել է Վաշինգտոնում: Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, Ռուսաստանի հետ հարաբերությունների հեռանկարները, իրավիճակն Ուկրաինայում և Աֆղանստանում:

«Ես նորից ասել եմ Մերկելին ՆԱՏՕ-ին իմ լուրջ աջակցության մասին»,- ասել է Թրամփը: Մերկելը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը կկարողանան վերսկսել բանակցություններն առևտրային համաձայնագրի վերաբերյալ: Թրամփն ասել է, որ չի հավատում մեկուսացման քաղաքականությանը, սակայն առևտրային քաղաքականությունը պետք է արդար լինի: 

Ամենաընթերցվածը