Թրամփ. Հյուսիսային Կորեան իրեն վատ է պահում

  • Քաղաքականություն - 17 Մարտի 2017, 17:56
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան իրեն շատ վատ է պահում, իսկ Չինաստանը քիչ բան է արել օգնելու համար, տեղեկացնում է Ռոյթերը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեայի հարցում ԱՄՆ համբերությունը հատել է:  

Թիլերսոնն այժմ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում է, որտեղից մեկնելու է Չինաստան՝ հանդիպելու այդ երկրի ղեկավար Սի Ծինպինին: