ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Թուրքիա

  • Քաղաքականություն - 17 Մարտի 2017, 10:34
Միացյալ Նահանգների արտաքին գործերի նախարար Ռեքս Թիլերսոնը մարտի 30-ին կայցելի Թուրքիա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական HaberTurk հեռուստաընկերությանը հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարումից հետո սա արտգործնախարարի մակարդակով առաջին այցն է Թուրքիա:

Ասիայի երկրներով կատարելիք շրջագայության ընթացքում Թիլերսոնը լինելու է նաև Ճապոնիայում:

Ամենաընթերցվածը