Թերեզա Մեյը՝ Շոտլանդիային. Անկախության հանրաքվեի ժամանակը չէ

  • Քաղաքականություն - 16 Մարտի 2017, 18:06
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեի ժամանակը չէ, տեղեկացնում է BBC-ն: Հիշեցնենք, որ երեկ Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը հայտարարել է, որ մտադիր է անկախության նոր հանրաքվե անցկացնել, քանի որ շոտլանդացիների մեծ մասը դեմ է արտահայտվել «բրէքզիթին» և ցանկություն է հայտնել մնալ Եվրամիությունում:

Մեյը նշել է, որ անրադար է քվեարկության անցկացումը, քանի դեռ չի որոշվել Բրիտանիայի ու ԵՄ հարաբերությունների ապագան:

«Անկախության հանրաքվեի քննարկումը միայն կբարդացնի Շոտլանդիայի ու Բրիտանիայի համար լավ գործարքի կնքումը», - ասել է նա: 

Ամենաընթերցվածը