Թրամփը 639 մլրդ դոլար է խնդրել Պենտագոնի կարիքների համար

  • Քաղաքականություն - 16 Մարտի 2017, 17:49
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 639 մլրդ դոլար է խնդրել պաշտպանության նախարարության կարիքների համար: Այդ մասին ասված է 2018 ֆինանսական տարվա ԱՄՆ-ի դաշնային բյուջեի նախագծում: Դրա հիմնական դրույթները Սպիտակ տան կողմից հրապարակվել են մարտի 16-ին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«2018 թվականի բյուջեի նախագծում պաշտպանության նախարարության համար խնդրվում է 639 մլրդ դոլար, 52 մլրդ դոլարով ավելի 2017 թվականի մակարդակի համեմատությամբ»,- նշվում Է փաստաթղթում:

Դրանում ընդգծվում է, որ «գերատեսչության բազային բյուջեն պլանավորվում է 574 մլրդ դոլարի չափով, այսինքն՝ անցյալ տարվա ցուցանիշներից 10 տոկոսով ավելի»: Եվս 65 մլրդ դոլար պահանջվում է արտասահմանում ռազմական գործողություններ անցկացնելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը