Օլանդն ահաբեկչություն է որակել ԱՄՀ-ի փարիզյան գրասենյակում տեղի ունեցած պայթյունը

  • Քաղաքականություն - 16 Մարտի 2017, 17:21
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչական գործողություն է որակել Արժույթի միջազգային հիմնադրամի փարիզյան գրասենյակում տեղի ունեցած պայթյունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Մենք գործ ունենք ահաբեկչության հետ, այլ բան չես ասի, երբ խոսքը վերաբերում է ծրարում զետեղված պայթուցիկ սարքին»,-ասել է Օլանդը Տուլոն կատարած ուղեւորության ընթացքում:

Նրա խոսքով՝ իշխանությունները հնարավոր ամեն ինչ կանեն մեղավորներին գտնելու եւ պատժելու համար: 

Պետության ղեկավարն այս հայտարարությունն արել է միջադեպի վերաբերյալ մանրամասների հայտնվելուց առաջ: Ինչպես նշել է Փարիզի ոստիկանության պրեֆեկտ Միշել Կադոն, խոսքը ռումբի մասին չէ, պայթուցիկ սարքի հիմքը հրատեխնիկական է եղել: ԱՄՀ-ի տուժած աշխատակցուհին թեթեւ վերքեր է ստացել: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը