Եղիսաբեթ 2-րդ թագուհին ստորագրել է Եվրամիությունից դուրս գալու օրինագիծը

  • Քաղաքականություն - 16 Մարտի 2017, 15:24
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդն օրինագիծ է ստորագրել Եվրամիությունից երկրի դուրս գալու ընթացակարգ սկսելու մասին, տեղեկացնում է BBC-ն: Ավելի վաղ միությունից դուրս գալու օրինագիծն ընդունել էին խորհրդարանի երկու պալատները:

Եվրամիության Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի համաձայն՝ միության անդամ յուրաքանչյուր երկիր իրավունք ունի այն լքելու որոշում կայացնել: Դրա համար անհրաժեշտ է տեղյակ պահել Եվրամիության խորհրդին և բանակցությունների գործընթաց սկսել: 

Ամենաընթերցվածը