Նիդերլանդների խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող կուսակցությունը

  • Քաղաքականություն - 16 Մարտի 2017, 14:31
Նիդերլանդներում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է գործող վարչապետ Մարկ Ռյուտեի գլխավորած Ժողովրդական կուսակցությունը, տեղեկացնում է Ռոյթերը: Կուսակցությունը խորհրդարանի 150 տեղերից կստանա 31-ը: Երկրորդ տեղը կիսել են միանգամից 3 կուսակցություններ: Գերտ Վիլդերսի ծայրահեղ աջ Ազատություն կուսակցությունը, Քրիեստոնեա-դեմոկրատական կոչ և Ժողովրդավարներ-66 կուսակցությունները 19-ական մանդատ կունենան:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 81%, որն ամենաբարձր ցուցանիշն է վերջին 30 տարիներին: 

Ամենաընթերցվածը