Չինաստանը եւ Սաուդյան Արաբիան 65 մլրդ դոլար գումարի համաձայնագրեր են ստորագրել

  • Քաղաքականություն - 16 Մարտի 2017, 14:13
ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինի եւ Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի բանակցություններն անցել բարեկամական մթնոլորտում, կողմերը 65 մլրդ դոլար ընդհանուր գումարի տասից ավելի համաձայնագրեր են ստորագրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 16-ին հայտնել է Չինաստանի արտաքին գործերի փոխնախարար Չժան Մինը:

«Բանակցությունները հաջողությամբ են պսակվել: Ընդամենը մենք ստորագրել ենք 14 համաձայնագիր, որոնք վերաբերում են համագործակցության տարբեր ոլորտների, ներառյալ բնապաշարների յուրացումը, Էներգետիկան, տիեզերքը, բարձր տեխնոլոգիաները, ներդրումները, անվտանգությունը: Իսկ ընդամենը մենք ունենք համագործակցության 35 նախագիծ՝ 65 մլրդ դոլար ընդհանուր գումարի»,- նշել է դիվանագետը: 

Չինաստանը թվով հինգերորդ երկիրն է Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում սաուդյան միապետի շրջագայության շրջանակներում, որը մեկնարկել է մարտի սկզբին:  Սաուդյան Արաբիայի թագավորն արդեն այցելել է Մալայզիա, Ինդոնեզիա, Բրունեյ եւ Ճապոնիա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Ամենաընթերցվածը