ՆԱՏՕ-ում չեղյալ են համարվել Թուրքիայի և Ավստրիայի համատեղ կրթական ծրագրերը

  • Քաղաքականություն - 16 Մարտի 2017, 12:33

Թուրքիայի և Ավստրիայի միջև հարաբերություններում առաջացած ճգնաժամն անդրադարձել է նաև ՆԱՏՕ-ում նրանց համագործակցության վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ֆրանսիական AFP-ին ՆԱՏՕ-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնել է, որ չեղյալ են համարվել երկու երկրի միջև համատեղ կրթական ծրագրերը:

«Թուրքիան ծրագրի հետ խնդիր չունի: Խնդիր ունի Ավստրիան, որը բացահայտ հայտարարել է, որ դա սկզբունքի և արտաքին քաղաքականության հարց է»,- նշել է աղբյուրը:

Թուրքիայի և Ավստրիայի միջև քաղաքական ճգնաժամը սկսվեց, երբ Վիեննան 2016 թվականի ամառվանից սկսեց հայտարարել Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը դեմ լինելու մասին: Իսկ Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը 2016 թվականի դեկտեմբերին պահանջել էր, որ սառեցվեն Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները:

Ամենաընթերցվածը