ՌԴ ԱԳՆ արձագանքը Արցախի սահմանադրական հանրաքվեին

  • Քաղաքականություն - 17 Փետրվարի 2017, 12:40
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը, ի պատասխան ադրբեջանական ԱՊԱ գործակալության հարցման, անդրադարձել է փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք սահմանադրական հանրաքվեին: ՌԴ ԱԳՆ պատասխանում նշված է.

«Մենք չենք ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն: Ելնում ենք այն բանից, որ կարգավիճակը պետք է որոշվի Մինսկի գործընթացի շրջանակում քաղաքական բանակցությունների ճանապարհով: Չենք կարծում, որ խաղաղ կարգավորումը կարող է կախված լինել վերոհիշյալ «սահմանադրական հանրաքվեի» անցկացումից»: