Վրաստանի վարչապետը հանձնարարել է լուծել վրացի տղամարդկանց մուտքն արգելող գիշերային ակումբների հարցը

  • Քաղաքականություն - 11 Հունվարի 2017, 16:17
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին Ներքին գործերի նախարարությանը հանձնարարել է Թբիլիսիում մի շարք գիշերային ակումբների հարցը, որտեղ արգելվում է վրացի տղամարդկանց մուտքը, իսկ անչափահաս աղջիկներին մարմնավաճառության մեջ են ներգրավում: Այս մասին հաղորդում է sputnik-georgia.ru-ն:

Այդ ակումբներում հիմնականում ժամանակ են անցկացում արտասահմանցիները՝ արևելյան երկրների ներկայացուցիչները: Վարչապետ Կվիրիկաշվիլին նշել է, որ այդ ակումբներն ու բարերը խախտումներ են կատարում և խրտական մոտեցում ցուցաբերում:

«Ցանկանում եմ, որ պետական գերատեսչությունները լուծել այդ խնդիրը: Ես ցանկանում եմ, որ այդ խնդիրը լուծվի օրենքի պահպանմամբ, առանց ռեյդերի, բռնի գործողությունների»- ասել է նա: 

Ամենաընթերցվածը