Ով է պայթեցնում Ադրբեջանի գազատարները

  • Քաղաքականություն - 11 Հունվարի 2017, 13:28
Հունվարի 10-ին Ադրբեջանի Սանգաչալի մայրուղային գազատարի պայթյուն է տեղի ունեցել: Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով, սա երրորդ դեպքն է վերջին օրերի ընթացքում: Ընդ որում, պայթյունների ու հրդեհների պատճառների մասին չի հայտնվում:

Անցյալ տարի Կասպից ծովի ադրբեջանական նավթային պլատֆորմին նույնպես խոշոր վթար էր եղել, որին զոհ էին գնացել տասնյակ աշխատակիցներ: Աղետը համարվեց տեխնոգեն, իսկ ահաբեկության կամ կանխամտածված գործողությունների վարկածը չքննարկվեց:

Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների՝ ահաբեկությունների, ապակայունացման, ազգային արժույթի անկման ֆոնին Ադրբեջանը փորձում է ամեն գնով պահել կայունությունը եւ ցույց տալ, որ ամեն ինչ վերահսկվում է: Սակայն ադրբեջանական մանաթն արժեզրկվում է թուրքական լիրայի պես, իսկ գազատարները պայթում են մեկը մյուսի հետեւից:

Ամենաընթերցվածը