Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է միջուկային գործարքը խախտելու մեջ

  • Քաղաքականություն - 02 Դեկտեմբերի 2016, 13:58

Իրանի ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշախանությունների կողմից Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարացումը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի խախտում է, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

«ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից պատժամիջոցների երկարացումը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի խախտում է: Մենք այդ մասին կհայտնենք Իրանի այն կոմիտեին, որը կոչված Է հետեւելու գործարքի իրականացմանը»,- դեկտեմբերի 2-ին հայտարարել է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Քասեմին:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ ներկայիս օրենքի գործողությունը 10 տարով երկարացնելու՝ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծին: Փաստաթուղթն ԱՄՆ-ի նախագահին թույլ է տալիս սահմանափակումներ կիրառել նրանց դեմ, ովքեր առնչություն ունեն Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման, ահաբեկչության օժանդակման հետ, ինչպես նաեւ մեղավոր են մարդու իրավունքների խախտման մեջ:    

Այժմ փաստաթուղթը պետք է դրվի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի սեղանին: Վարչակազմում ավելի վաղ հայտարարել են, որ պետության ղեկավարը հավանություն չի տա այն նախաձեռնություններին, որոնք կարող են ձախողել Իրանի հետ կնքնված միջուկային գործարքը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը