Օլանդը հայտարարել է երկրորդ ժամկետով նախագահի թեկնածու առաջադրվելուց հրաժարվելու մասին

  • Քաղաքականություն - 02 Դեկտեմբերի 2016, 13:18
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հանդես գալով հեռուստաուղերձով, հայտարարել է, որ իր թեկնածությունը չի առաջադրելու պետության ղեկավարի 2017 թվականի ընտրություններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Reuters-ը:

«Ես գիտակցում եմ այն բանի վտանգը, որ, գնալով այդ ուղիով, չեմ ապահովի բավարար աջակցություն, ուստի ես որոշեցի թեկնածու չդառնալ նախագահական ընտրություններում»,- ասել է Օլանդը:

Ելույթի ընթացքում նախագահը թվարկել է իր խոստումները, որոնք տվել Էր 2012 թվականին պետության ղեկավարի պաշտոնում ընտրվելուց առաջ, պատմել է այն մասին, թե ինչ է արել, որպեսզի կատարի դրանք: Նա խոստովանել է, որ դրանցից մի քանիսի արդյունքները ի հայտ եկան ավելի ուշ, քան ակնկալվում Էր, եւ որ խոստումներն իրականացնելիս թույլ են տրվել սխալներ, գրում Է ՌԻԱ Նովոստին:

Սա վերջին տասնամյակների ընթացքում առաջին անգամ Է, որ Ֆրանսիայի գործող նախագահը հրաժարվում Է երկրորդ ժամկետով վերընտրվելու փորձից: Օլանդը ամենից քիչ ժողովրդականություն վայելող նախագահն է ողջ պատմության ընթացքում:

Elabe ընկերության հարցման՝ նոյեմբերի 30-ին հրապարակված արդյունքները վկայում են, որ նախագահ Օլանդը եւ նրա վարչապետ Մանյուել Վալսը չեն կարող նախագահականը ընտրությունների երկրորդ փուլ անցնելու հույս ունենալ: Այսպես, եթե ընտրությունները կայանային այժմ, առաջին փուլում հաղթանակ կտաներ «Հանրապետականներից» նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը (30 տոկոս), իսկ երկրորդ տեղում եզրագծին կհասներ ծայրահեղ աջ «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը (24 տոկոս): 

Երրորդ տեղի հույս կարող էր ունենալ Օլանդի կառավարությունից հեռացած եւ իր շարժումը հիմնած Էմանյուել Մակրոնը (16 տոկոս), իսկ չորրորդի՝ ձախ ուղղության քաղաքական գործիչ Ժան Լյուկ Մելանշոնը (16 տոկոս):

Օլանդը եզրագծին կհասներ սոսկ հինգերորդ տեղում՝ 7 տոկոս ձայներով: Ըստ որում Elabe-ում նշում են, որ սոցիալիստների հնարավոր այլընտրական թեկնածուները նույնպես չԷին կարող հաջողության հույս ունենալ:

Այսպես, եթե Օլանդի հետ մեկտեղ իր թեկնածությունը քվեարկության դներ Վալսը, նա նույնպես կզբաղեցներ հինգերորդ տեղը (9 տոկոս): Սոցիալիստ Առնո Մոնտեբուրը կարող էր ստանալ սոսկ 5 տոկոս:

Ամենաընթերցվածը