ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու դեսանտային նավեր մտել են Միջերկրական ծով

  • Քաղաքականություն - 02 Դեկտեմբերի 2016, 11:17
Միջերկրական ծով են մտել ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի երկու դեսանտային նավեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդվում է Պենտագոնի կայքում:

Wasp (LHD 1) եւ Whidbey Island (LSD 41) դեսանտային նավերն անցել են Սուեզի ջրանցքով եւ դեկտեմբերի 1-ին մտել Վեցերորդ նավատորմի պատասխանատվության գոտի:

Նավերում գտնվում են 4 հազար զինծառայողներ՝ նավաստիներ եւ ծովային հետեւակայիներ, որոնք բարձր պատրաստության խումբ (ARG) են կազմում:  

Wasp նավի հրամանատար Բայրոն Օգդենի խոսքով՝ իրենք Միջերկրական ծովում անվտանգության պահպանման առաքելություն ունեն: «Այս ծովային ուղին կենսականորեն կարեւոր նշանակություն ունի մեր գլոբալ տնտեսության համար, եւ այն անվտանգ է մնում միասին աշխատող նավատորմերի կայուն փոխհարաբերությունների շնորհիվ»,- ընդգծել է նա:

Ամենաընթերցվածը