Դոնալդ Թրամփը Կատաղած շուն Մատիսին կնշանակի պաշտպանության նախարար

  • Քաղաքականություն - 02 Դեկտեմբերի 2016, 10:52
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պաշտպանության նախարար է նշանակելու ռազմածովային ուժերի գեներալ Ջեյմս Մատիսին, որը հայտնի է «Կատաղած շուն» մականունով: Նա մասնակցել է Իրաքում և Աֆղանստանում ռազմական գործողություններին, տեղեկացնում է Ռոյթերը:

«Մենք պատրաստվում ենք «Կատաղած շուն» Մատիսին նշանակել մեր պաշտպանության նախարար», - ասել է Թրամփը Ցինցինատիում հանդիպման ժամանակ:

Մատիսը հարգված անձ է ռազմածովային ուժերում և հայտնի է, որ անվստահություն է տածում Իրանի նկատմամբ: Ներկայում Մատիսն աշխատում է Սթենֆորդի համալսարանում: 2010 թվականին պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը նրան անվանել է «երկրի ռազմավարական լավագույն մտածողներից մեկը»:

Մատիսի ամենահայտնի արտահայտություններից մեկն է «զվարճալի է որոշ մարդկանց վրա կրակելը»: 

Ամենաընթերցվածը