ԱՄՆ-ի Սենատն ընդունեց Իրանի դեմ պատժամիջոցները 10 տարով երկարացնելու օրինագիծը

  • Քաղաքականություն - 02 Դեկտեմբերի 2016, 10:32
ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատը դեկտեմբերի 1-ին հավանություն է տվել Իրանի դեմ պատժամիջոցների մասին՝ ներկայիս օրենքի գործողությունը 10 տարով երկարացնելու՝ ավելի վաղ Ներկայացուցիչների պալատի ընդունած օրինագծին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Փաստաթուղթն ԱՄՆ-ի նախագահին թույլ է տալիս սահմանափակումներ կիրառել նրանց դեմ, ովքեր առնչություն ունեն Իրանի կողմից բալիստիկ հրթիռների մշակման, ահաբեկչության օժանդակման հետ, ինչպես նաեւ մեղավոր են մարդու իրավունքների խախտման մեջ: Եթե Կոնգրեսը չերկարացներ այս լիազորությունները, ապա դրանց ժամկետը կլրանար այս տարվա դեկտեմբերի 31-ին:   

Այժմ փաստաթուղթը պետք է դրվի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի սեղանին: Վարչակազմում ավելի վաղ հայտարարել են, որ պետության ղեկավարը հավանություն չի տա այն նախաձեռնություններին, որոնք կարող են ձախողել Իրանի հետ կնքնված միջուկային գործարքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը