Ղրղզստանի նախագահը հայտարարել է ռուսական բազայից հրաժարվելու ցանկության մասին

  • Քաղաքականություն - 02 Դեկտեմբերի 2016, 10:26
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ ռուսական բազան պետք է դուրս բերվի երկրից: Այս մասին տեղեկացնում է Ինտերֆաքսը: Ըստ երկրի նախագահի՝ Ղրղզստանը պատրաստվում է հենվել միայն իր ուժերի վրա:

«Կարծում եմ, որ շատ ճիշտ ենք արել, երբ հրաժարվել ենք ամերիկյան «Գանսի» բազայից, անկախ նրանից՝ դուր է գալիս դա ոմանց, թե ոչ: Սակայն գլխավորն այն է, որ Ղրղզստանը պետք է հենվի սեփական ուժերի վրա: Դա վերաբերում է նաև ռուսական բազային», - հայտարարել է Ղրղզստանի նախագահը:  

Ղրղզստանում ռուսական ավիացիոն բազա է գործում, որը մայրաքաղաք Բիշքեքի մոտ է գտնվում: Տեղեկացնենք, որ 2001-2014 թվականներին Մանաս օդանավակայանի տարածքում ամերիկյան ավիաբազա է գործել: 

Ամենաընթերցվածը