Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է «Թուրքական հոսք» նախագիծը

  • Քաղաքականություն - 02 Դեկտեմբերի 2016, 10:16
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է «Թուրքական հոսք» գազամուղի շինարարության նախագիծը, որն իրականացվում է Ռուսաստանի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Պայմանագրին կողմ է քվեարկել 210 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ՝ 6: Օրենքն ուժի մեջ կմտնի երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրելուց հետո:

 «Թուրքական հոսքով» գազը Ռուսաստանից պետք է Սև ծովի հատակով հոսի դեպի Թուրքիա: 

Ամենաընթերցվածը