Լիբանանում հայ խաղաղապահներին մեդալներ է շնորհվել

  • Քաղաքականություն - 01 Դեկտեմբերի 2016, 17:07
Լիբանանում տեղի է ունեցել ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ ուժերի կազմում առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հերթափոխը: Պաշտոնական արարողությանը ներկա են գտնվել Լիբանանում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանը, դեսպանատան անդամներ, զինվորականներ: Հայկական 4-րդ զորախմբի հրամանատար Տիգրան Սահակյանն իր լիազորությունը հանդիսավորությաՍ բ փոխանցել է Լիբանան ժամանած հայկական 5-րդ զորախմբի հրամանատար Կարեն Աթոյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեյրութից, ՅՈՒՆԻՖԻԼ-ի խաղաղապահ ուժերի Արեւմտյան հատվածի հրամանատար գնդապետ-զորավար Ուգո Չիլլոն բարձր է գնահատել հայկական զորախմբի կարգապահությունը:

Բացման խոսքով հանդես են եկել Սամվել Մկրտչյանը, Կարեն Աթոյանը, Տիգրան Սահակյանը եւ ուրիշներ: 

Դեսպան Սամվել Մկրտչյանը եւ Ուգո Չիլլոն ՄԱԿ-ի կողմից հատկացված մեդալներ են հանձնել զինվորական առաքելությունն ավարտած հայկական զորախմբի անդամներին:

Ամենաընթերցվածը