Թուրքիան կորցնում է համբերությունն ու ուժերը Եվրոպային հասնելու փորձում. Էրդողան

  • Քաղաքականություն - 01 Դեկտեմբերի 2016, 16:51
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կորցնում է համբերությունն ու ուժերը Եվրոպային հասնելու փորձում և կոչ է արել Եվրամիությանը սկզբի համար ցույց տալ մտադրությունները: Այս մասին գրում է Ռոյթերը:

«Մենք պատրաստ ենք Եվրամիության լիիրավ անդամ դառնալ, եթե նրանք դադարեցնեն անիմաստ թշնամանք տածել մեր երկրի դեմ», - ասել է նա:

«Այն դեպքում, եթե Եվրամիությունը պահի տված խոստումները, որոնք դիտավորյալ անտեսում է, այդ թվում վիզային ռեժիմի դյուրացման, փախստականների կարիքների համար 6 միլիարդ եվրոյի, բանակցային դոսյեի նոր գլուխների բացման հարցերով, ապա Անկարան, անկասկած, ընդառաջ կգնա, սակայն միակողմանի քայլեր չեն լինելու», - ասել է Էրդողանը: 

Ամենաընթերցվածը