Հարգում ենք ԼՂ հիմնախնդիրը լուծելու Ռուսաստանի կամքը. Չավուշօղլու

  • Քաղաքականություն - 01 Դեկտեմբերի 2016, 16:46

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մ ասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

«Մենք հարգում ենք ղարաբաղյան հիմնախնդիրները լուծելու Ռուսաստանի կամքը»,- ասել է Չավուշօղլուն:

Կողմերը խոսել են նաև սիրիական զարգացումներից. «Թուրքական հոսք»-ից և տարբեր ոլորտներում համագործակցությունից:

Սերգեյ Լավրովը մեկնել է Անթալիա` մասնակցելու Թուրքիա-Ռուսաստան համատեղ ռազմավարական պլանավորման հինգերորդ ժողովին:

Ամենաընթերցվածը