Վիգեն Սարգսյանը Ռուսաստանում ռազմական արդյունաբերության ոլորտում փոխգործակցության զարգացման հարցեր է քննարկել

  • Քաղաքականություն - 01 Դեկտեմբերի 2016, 15:32
Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ և բազմակողմ ձևաչափով փոխգործակցության զարգացման հետ կապված օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել նոյեմբերին Դենիս Մանտուրովի Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

Ամենաընթերցվածը