Սանդերսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ն ընթանում է դեպի օլիգարխիա

  • Քաղաքականություն - 01 Դեկտեմբերի 2016, 11:50
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու սենատոր Բեռնի Սանդերսը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ը կարող է շարժվել դեպի օլիգարխիա, «եթե տեղի չունենա քաղաքական հեղափոխություն», տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

«Վերստին ու վերստին ես օգտագործելու եմ տնտեսական ու քաղաքական օլիգարխիա ձեւակերպումը: Մենք սրընթաց այդ ուղղությամբ ենք շարժվում, եթե երկրում տեղի չունենա քաղաքական հեղափոխություն»,- ասել Է Սանդերսը Rolling Stone հանդեսին տված հարցազրույցում:

Սենատոր Բեռնի Սանդերսը նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի հիմնական մրցակիցն էր դեմոկրատներից առաջադրվելու համար պայքարում, բայց ընդունեց իր պարտությունը եւ պաշտպանեց նախկին պետքարտուղարին Ֆիլադելֆիայի համագումարում: Նա ասաց, որ պատրաստ Է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի նա հաղթի ԱՄՆ-ի նախագահի նոյեմբերյան ընտրություններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը`Reuters

Ամենաընթերցվածը