Մոսկվան բացատրություններ է սպասում Անկարայից

  • Քաղաքականություն - 30 Նոյեմբերի 2016, 15:07
Կրեմլում բացատրություններ են սպասում Թուրքիայի իշխանություններից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության վերաբերյալ, ով ասել է, որ Սիրիայում թուրքական ռազմական գործողության նպատակը նախագահ Բաշար Ասադին հեռացնելն է:

«Սա շատ լուրջ հայտարարություն է և չի համապատասխանում նախորդ հայտարարություններին և իրավիճակի մեր պատկերացմանը», - ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովն ավելացրել է, որ Սիրիայում լեգիտիմ ներկայություն ունեն միայն ռուսական զինված ուժերը: «Մենք հույս ունենք, որ մոտ ժամանակներս բացատրություններ կստանանք մեր թուրք գործընկերներից», - ասել է նա: