Ռուսաստանը եւ Ադրբեջանը մտադիր են ընդլայնել ռազմական համագործակցությունը

  • Քաղաքականություն - 30 Նոյեմբերի 2016, 14:38

Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները կընդլայնեն համագործակցությունը, այդ թվում՝ ՌԴ-ի ուսումնական հաստատություններում ադրբեջանցի զինվորականների ուսուցման ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 30-ին հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն ԍ դրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավար Զաքիր Հասանովի հետ Մոսկվայում կայացած հանդիպմանը:

Շոյգուն նշել Է, որ երկու երկրների ռազմական համագործակցության պլանները կատարվել են ու կատարվում են: «Մենք ձեզ հետ պատրաստել ենք 2018 թվականի պլանը: Մենք այսուհետեւ Էլ կընդլայնեք այն ամենը, ինչ ռազմական համագործակցություն Է կոչվում: Դա վերաբերում Է թե շտաբային բանակցություններին, թե գլխավոր հրամանատարությունների մակարդակով շփումներին, թե, անտարակույս, կրթությանը: Մենք դա կընդլայնեք, ձեզ կառաջարկենք համագործակցության լրացուցիչ կետեր»,- ընդգծել Է Շոյգուն: Նա նաեւ հայտնել Է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը կընդլայնեն համագործակցությունՍ ՝ Կասպից ծովում անվտանգությունն ապահովելու համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Ամենաընթերցվածը