Մոսկվայում բացվում է ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

  • Քաղաքականություն - 30 Նոյեմբերի 2016, 10:11
Մոսկվայում բացվում է ԱՊՀ-ի մասնակից երկրների պաշտպանության նախարարների խորհրդի 71-րդ նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության դեպարտամենտին, միջոցառմանը մասնակցելու են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի , Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ռազմական գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաեւ ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի, ԱՊՀ-ի մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարության, ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի եւ ԱՊՀ-ի սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի համակարգող ծառայության ներկայացուցիչները:

Նիստի ընթացքում քննարկվելու է 20 հարց, որոնք վերաբերում են պաշտպանության նախարարությունների փոխգործակցության տարբեր ուղղությունների: Նախատեսվում է ամփոփել 2016 թվականի գործունեության արդյունքները եւ պլանավորել 2017 թվականի համատեղ աշխատանքը, այդ թվում՝ ԱՊՀ-ի երկրների պաշտպանության նախարարների խորհրդի կազմավորման 25 ամյակին նվիրված միջոցառումները: 

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նիստի արդյունքներով ծրագրվում Է որոշումներ ընդունել հակաօդային պաշտպանության միավորված համակարգի, կապի համակարգի զարգացման, հումանիտար ականազերծման ոլորտում փոխգործակցությաի ընդլայնման, զինվորական կադրերի ուսուցման, մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացման հարցերի, ինչպես նաեւ ԱՊՀ-ի ձեւաչափով ռազմամարզական եւ կրթական միջոցառումների վերաբերյալ:

Ամենաընթերցվածը