Իրաքի վարչապետը հույս ունի մինչև տարեվերջ Մոսուլն ազատագրված տեսնել

  • Քաղաքականություն - 29 Նոյեմբերի 2016, 15:46
Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին Ասոշիեյթիդ Պրեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ հույս ունի Մոսուլի ազատագրության գործողությունն ավարտին հասցնել մինչև 2016 թվականի վերջը:

Նրա խոսքով, ներկայիս դրությամբ Մոսուլն ամբողջությամբ շրջապատված է իրաքյան զորքերի կողմից: Աբադին ընդգծել է, որ գործողությունը նախատեսվածից արագ է ընթանում:

Հիշեցնենք, որ Մոսուլի գործողությունն սկսվել է հոկտեմբերի 17-ին: 

Ամենաընթերցվածը