Ալիևն ու Լուկաշենկոն, հնարավոր է, քննարկել են հրթիռային համակարգերի մատակարարման հարցեր. զլմ-եր

  • Քաղաքականություն - 29 Նոյեմբերի 2016, 14:36
Բաքվում Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպմանը կարող էին քննարկվել Բաքվին բելառուսական «Պոլոնեզ» հրթիռային համակարգերի մատակարարման հարցը: Այս մասին գրում է haqqin.az-ը՝ հղում անելով բելառուսական լրատվամիջոցներին:

Բելոռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Ալեսինը հայտարարել է, որ Ադրբեջանը շահագրգռված է բելառուսական «Պոլոնեզի» ձեռքբերմամբ՝ հաշվի առնելով, որ Հայաստանն ստացել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրը:

Ալեսինը ենթադրում է, որ Լուկաշենկոն «Պոլոնեզի» մատակարարման հարցով խորհրդակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 

Ամենաընթերցվածը