Ադրբեջանական ընդդիմադիր ԶԼՄ-ների արգելափակումը վերականգնվել է

  • Քաղաքականություն - 29 Նոյեմբերի 2016, 13:41

Ադրբեջանական ընդդիմադիր «Ամերիկայի ձայնը» և «Ազատություն» լրատվամիջոցների կայքերի արգելափակումը նոյեմբերի 29-ի առավոտյան շարունակվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Contact.az-ը:

Կայքերի արգելափակումը սկսվել էր նոյեմբերի 28-ի երեկոյան, սակայն ավելի ուշ այն հանվել էր: Այդուհանդերձ, նոյեմբերի 29-ի առավոտվանից արգելափակումը վերականգնվել է:

Ադրբեջանի կապի նախարարությունը չի մեկնաբանում կատարվածը:

Ուշագրավ է, որ արգելափակումը գործում է միայն Ադրբեջանի քաղաքացիների համար, իսկ այդ երկրի սահմաններից դուրս լրատվամիջոցների կայքերը հասանելի են: