Ադրբեջանը միշտ կարող է հույս դնել Բելառուսի վրա. Լուկաշենկո

  • Քաղաքականություն - 29 Նոյեմբերի 2016, 11:56
Ադրբեջանը կարող է հույս դնել Բելառուսի վրա, ինչպես ամենամոտ ընկերոջ վրա: Այս մասին Բաքվում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Եթե ինչ-որ կերպ կարող ենք օգտակար լինել, ապա միշտ կլինենք: Մեր հնարավորությունները լավ գիտեք, դուք Բելառուսի մեծ ընկերն եք», - ասել է Լուկաշենկոն: