Կադիրովին դուր է եկել, թե ինչպես է Գալուստյանը նմանակել իրեն

  • Քաղաքականություն - 29 Նոյեմբերի 2016, 11:26
Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը գոհ է դերասան Միխաիլ Գալուստյանի ելույթից, որը ՈՒՀԱ-ի հոբելյանի միջոցառման ժամանակ նմանակել է իրեն: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում: Կադիրովը պատմել է, որ Գալուստյանի հետ մի քանի անգամ փորձ են անցկացրել, 2-3 ժեստ սովորել: Չեչնիայի ղեկավարի խոսքով՝ Գալուստյանի ելույթը հիանալի է ստացվել:

Տեղեկացնենք, որ Գալուստյանը Կադիրովին նմանակել է ՈՒՀԱ 55-ամյակի նվիրված միջոցառման ժամանակ, որը հեռարձակվել է նոյեմբերի 27-ին:

Ելույթից հետո համացանցում շատերը մտահոգված էին, որ դերասանը կարող է խնդիրներ ունենալ: 

Ամենաընթերցվածը