Կանադան ընդլայնեց հակառուսական պատժամիջոցների ցանկը

  • Քաղաքականություն - 29 Նոյեմբերի 2016, 10:49
Կանադայի կառավարությունն Ուկրաինայի իրադրության պատճառով ընդլայնել է հակառուսական պատժամիջոցների ցանկը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Կանադայի արտգործնախարարության ղեկավար Ստեֆան Դիոնը:

Նա հավաստել է, որ պատժամիջոցները սահմանվել են այն անձանց դեմ, «ովքեր պատասխանատու են շարունակվող ճգնաժամի համար»: Դիոնը նաեւ հավելել է, որ Օտտավայի կողմից ընդունված որոշումն «ընդգծում է Կանադայի անփոփոխ հանձնառությունն Ուկրաինայի ինքնիշխանության նկատմամբ»:      

Պատժամիջոցների նոր ցանկում տեղ են գտել 15 մարդ, այդ թվում՝ Ղրիմից Պետդումայի 6 պատգամավոր: Արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ ասված է, որ «պատժամիջոցները սահմանված են ի պատասխան այն բանի, որ Ղրիմում բնակվող պաշտոնատար անձինք սեպտեմբերի 18-ին ընտրվել են Պետդումայում»: «Կանադան այդ ընտրությունները համարում է ոչ օրինական»,- հայտարարել են ԱԳՆ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` ТАСС

Ամենաընթերցվածը