ԵՄ-ի Խորհուրդը Եվրամիության 2017 թվականի բյուջեն հաստատեց 157,86 մլրդ եվրոյի չափով

  • Քաղաքականություն - 28 Նոյեմբերի 2016, 17:33
Եվրամիության Խորհուրդը նոյեմբերի 28-ին ԵՄ-ի 2017 թվականի բյուջեն հաստատել է 157,86 մլրդ եվրո ծավալով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է ԵՄ-ի Խորհրդի մամուլի ծառայությունը:

«Նախատեսված են մուծումներ 134,49 մլրդ եվրոյի չափով, ինչը 1,6 տոկոսով պակաս Է 2016 թվականի ԵՄ-ի բյուջեից», - ասված Է տեղեկագրում:

Մասնավորապես, ԵՄ-ի հաջորդ տարվա բյուջեից շուրջ 6 մլրդ եվրո (11 տոկոսով ավելի, քան ընթացիկ տարում) կծախսվի այն խնդիրների լուծման համար, որոնք կապված են միգրացիոն ճգնաժամի հետ, 21,3 մլրդ եվրո՝ տնտեսական աճի խթանման եւ ներդրումների ծրագրի համար (պլյում 12), ռազմավարական ներդրումների համար՝ 2,7 մլրդ եվրո (պլյուս 25 տոկոս): 500-ական միլիո կհատկացվի երիտասարդների շրջանում զբաղվածության աջակցման եւ հողատերերին օգնություն ցուցաբերելու համար:

ԵՄ-ի 2017 թվականի բյուջեն հաստատված կհամարվի դեկտեմբերի 1-ին Եվրախորհրդարանի կողմից հավանության արժանանալուց հետո, նշվում է մամուլի տեղեկագրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ամենաընթերցվածը