Թուրքիան ՌԴ-ին հորդորել է վերացնել առեւտրական բոլոր սահմանափակումներն արտահանման ոլորտում

  • Քաղաքականություն - 28 Նոյեմբերի 2016, 13:33
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն Ռուսաստանին հորդորել է լիովին վերացնել Ռուսաստանի շուկա թուրքական պարենի մատակարարումների բոլոր սահմանափակումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նախարարն ասել է ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցի ժամանակ ՝ Թուրքիա ՌԴ-ի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի այցի նախաշեմին:

«Կարեւոր է, որ վերացվեն տակավին գործող արգելքները, որոնք սահմանվել են թուրքական պարենի եւ գյուղատնտեսական արտադրանքի արտահանումը սահմանափակելու համար»,- ասել է նա:    

Դիվանագետի կարծիքով՝ ժամանակն է Ռուսաստանի հետ քննարկել ոչ թե ճգնաժամային շրջանը, այլ համագործակցության նոր հեռանկարները:

«Մենք չպետք է խոսենք այն մասին, թե ինչպես վերադարձնենք հարաբերությունները մինչճգնաժամային ցուցանիշների: Մենք պետք է քննարկենք, թե ինչպես դրանք  Էլ ավելի զարգացնենք»,- համոզված է նախարարը: Չավուշօղլուն հավելել Է, որ անհրաժեշտ է համարում Ռուսաստանի հետ ամբողջությամբ վերականգնել անայցագիր ռեժիմը:

Ամենաընթերցվածը