Թրամփը եւ Օբաման զրուցել են արդեն ավելի քան 30 ժամ

  • Քաղաքականություն - 28 Նոյեմբերի 2016, 10:45
ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի օգնական Քելիեն Քոնվեյը պատմել է, որ Թրամփը պարբերաբար խորհրդատվության համար դիմում է պետության ներկայիս ղեկավար Բարաք Օբամային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 27-ին հայտնել է CNN-ը: 

«Այն բանից հետո, երբ Թրամփը հաղթեց ընտրություններում, նրանք խոսել են շուրջ 30 ժամ: Նրանք կանոնավոր կերպով շփվում են տարբեր թեմաների շուրջ»,- ասել է Քոնվեյը: Նրա խոսքով՝ նոյեմբերի 26-ին կողմերը քննարկել են Կուբայի հարցը:

Նա հրաժարվել է այլ մանրամասներ հայտնել, նշելով միայն, որ Թրամփին դուր Է գալիս նախագահի հետ խոսելը, չնայած տարբեր տեսակետներին: «Նրանք լավ են գործակցում: Շատ բաների շուրջ տարակարծիք են, դա չի փոխվի»,- հավելել է Թրամփի օգնականը: