Հանրապետականները Ֆրանսիայի նախագահի պաշտոնում կառաջադրեն Ֆրանսուա Ֆիյոնի թեկնածությունը

  • Քաղաքականություն - 28 Նոյեմբերի 2016, 10:10
Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը նախնական տվյալներով հաղթանակ է տարել Հանրապետական կուսակցության փրայմերիզում: Նա ստացել է ընտրողների ձայների մոտ 70%-ը, տեղեկացնում է Ռոյթերը: Նրա մրցակիցը՝ նախկին վարչապետ Ալեն Ժյուպեն, հավաքել է ձայների մոտ 32%-ը:  Ֆիյոնը հայտնի է որպես տնտեսությունում կոշտ միջոցառումների կողմնակից:

Նախագահական ընտրություններում Ֆիյոնի մրցակիցներն են լինելու սոցիալիստական կուսակցության թեկնածուն և «Ազգային ճակատի» թեկնածու Մարին Լը Պենը: